copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:40 02-08-2021

Վահե Հակոբյանը հեռանում է Պղնձամոլիբդենային կոմբինատից

Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Վահե Հակոբյանն արդեն դիմում է գրել և հեռացել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդից։

Օրագիր․news-ի տեղեկություններով, Վահե Հակոբյանի հեռացումը տեղի է ունեցել իշխանության կողմից ճնշման և կոմբինատի մնացած բաժնետերերի հետ փոխզիջման արդյունքում։

Ըստ այդմ, որոշում է կայացվել, որ Վահե Հակոբյանը պետք է հրաժարվի նաև իր բաժնեմասից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մի որոշ ժամանակ է տրվելու մյուս սեփականատերերին, որպեսզի նրանք գնեն ԱԺ պատգամավորի սեփականությունը, հակառակ պարագայում իշխանությունն է առաջարկելու գնորդին, որը լինելու է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը