copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:08 02-08-2021

Զմռսումները բացվել են, բայց համակարգիչները դեռ հետ չեն տվել. Վ. Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին

Ես օրենքի պահանջից ելնելով հրաժարական եմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ներկայացրել կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնից եւ օգոստոսի 1-ից կոմբինատի հետ որեւէ կապ չունեմ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի օրը ԱԺ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը:

Նրա խոսքով, եթե իշխանությունը գնա ապօրինի քայլերի եւ փորձի իր վերահսկողության տակ վերցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը, ապա Կոմբինատի ղեկավարությունը կդիմի ադեկվատ քայլերի. «Այսինքն միջազգային դատարաններով կվիճարկի: Դա դառնալու է մեծ պրոցես, որը ոչ մի լավ բան Հայաստանի համար չի բերելու: Մի բան է ցանկությունը, մեկ այլ բան է, թե ինչ կարող են իրենք իրականացնել: Զմռսումները բացվել են, բայց որքան տեղյակ եմ, համակարգիչները դեռ հետ չեն տվել, կոմբիտանի վարչական մասը աշխատում է թերի»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին