copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:12 30-07-2021

Ջորջ Քլունիի կինը կրկին հղի է. նա երկվորյակներ կունենա. ԶԼՄ-ներ

Դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ իրավաբան և իրավապաշտպան Ամալը, ընտանիքում համալրման են սպասում: Աղբյուրների տեղեկատվությամբ, զույգը կրկին երկվորյակներ կունենա, հաղորդել է բրիտանական OK ամսագիրը:

Պարբերականի զրուցակիցը պնդում է, որ Ջորջն ու Ամալը մտերիմ ընկերներին ուրախալի լուրը հաղորդել են հուլիսի սկզբին՝ Իտալիայում Կոմո լճի վրա գտնվող իրենց առանձնատնից ոչ հեռու գտնվող ռեստորանում ընթրիքի ժամանակ:

Ըստ լուրերի՝ Ամալը երեք ամսական հղի է, և նրա փորիկն արդեն սկսել է մեծանալ:

Անանուն հեղինակը հավելել է, որ լուրը ուրախացրել է զույգի ընկերներին և նրանց չորսամյա երկվորյակներին՝ Էլլային և Ալեքսանդրին:

Նշվում է, որ լուրը հուզել է նաև իրենց՝ ծնողներին, քանի որ, հաշվի առնելով Ամալի տարիքը (43 տարեկան), «ոչ մի երաշխիք չկար, որ նա կհղիանա»:

Քլունի ընտանիքն առայժմ պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը: