copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:12 29-07-2021

Netflix-ը պարտադիր պատվաստում է մտցրել դերասանների համար

Netflix-ը պարտադիր պատվաստումներ է մտցնում ընկերության նախագծերում ներգրավված դերասանների ու նկարահանող խմբերի անդամների համար, հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նշվում է, որ աշխատանքի համար պատվաստումների անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան արձանագրությունները համաձայնեցվել են արհմիությունների և կինոստուդիաների հետ: Այնուամենայնիվ, պատվաստումների պահանջը չի տարածվում նրանց վրա, ովքեր հակացուցումներ ունեն բժշկական, կրոնական կամ տարիքային նկատառումներով:

Փաստորեն Netflix-ը դարձել է Հոլիվուդի առաջին ստուդիան, որը նման միջոց է կիրառել կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում: Մասնավորապես, այս որոշումը պայմանավորված է համավարակի չորրորդ ալիքով և ԱՄՆ-ում «դելտա» շտամի տարածմամբ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում