copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:24 05-02-2021

ԹՐԱՄՓԸ ԼՔԵԼ Է ԱՄՆ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ԳԻԼԴԻԱՆ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ դերասանների գիլդիային հայտնել է, որ լքում է կազմակերպությունը, հաղորդում է Fox News-ը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Թրամփը լքել է Գիլդիան այն բանից հետո, երբ կազմակերպության անդամները սպառնացել են վտարել նրան Կապիտոլիումի գրոհից հետո:

«Այս նամակով ես տեղեկացնում եմ Գիլդիայից իմ անհապաղ հեռանալու մասին: Դուք ոչինչ չեք արել ինձ համար»,- մեջբերում է հեռուստաալիքը Թրամփի նամակից մի հատված:

Պետության նախկին ղեկավարը նամակում նաև գրել է, որ հպարտ է կինոյում կատարած իր աշխատանքով, այդ թվում ՝ «Տանը մենակ 2. Նյու Յորքում կորածը» և «Ուոլ սթրիթ. փողը չի քնում» ֆիլմերում դերերով: Ավելի վաղ ամերիկացի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ հանրապետական Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ Թրամփը պատմության մեջ կմնա որպես Միացյալ Նահանգների վատագույն նախագահ՝ Կապիտոլիումի վրա նրա կողմնակիցների գրոհից հետո:

Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ցույցի էին հավաքվել Վաշինգտոնում և գրոհ կազմակերպել Կապիտոլիումի վրա, որտեղ այդ ժամանակ տեղի էր ունենում Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Ջո Բայդենի թեկնածությունը հաստատելու նիստը: Անկարգությունների ժամանակ զոհվել էր 5 մարդ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում