Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:30 13-05-2026

Դրանք մարդ չեն․ մի կոպեկ փողի համար Նիկոլ են պաշտպանում․ հարցում՝ դերասանների՝ ՔՊ-ին աջակցելու մասին

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Տարբեր երգիչներ-դերասաններ այս օրերին ցուցադրական կերպով միանում են ՔՊ-ի քարոզարշավին ու իրենց աջակցությունը հայտնում։ Դրանց թվում են Մհեր Արմենիան, դերասաններ Ռաֆոն՝ Ռաֆայել Երանոսյանը, և Անդոն՝ Անդրանիկ Հարությունյանը և այլք։ Երգիչների և դերասանների ներգրավումը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության նախընտրական քարոզարշավներին կրում է ինչպես հանրային աջակցության, այնպես էլ քաղաքական մարտավարության բնույթ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ կարծիք ունեք ՔՊ-ին աջակցող երգիչների ու դերասանների մասին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի կարող լավ կարծիք ունենալ, որոշներն էլ ասացին, որ սպասում են ՔՊ-ի հեռանալուն։

«Գեղացին գյուղացի չի կարա դառնա, գեղացին մնում ա գեղացի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ նրանք մարդ չեն։ «Թող գնան գյոռվեն, նրանք մարդ չեն, չեն հասկանում։ Մի կոպեկ փող գրպանը դնելու համար վեր են կենում, դրան պաշտպանում են, դրան ի՞նչ պաշտպանելու բան կա։ Դրան միայն ծեծել, ջարդել, տշել, ամեն ինչ կարելի ա անել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ շեշտեց․ «ՔՊ-ի անունը մի տվեք, էդ ախոռանոցը ե՞րբ պիտի վերանա, դա ախոռանոց ա իրա ղեկավարի հետ միասին։ Երազում եմ, թե էս աղբակույտ ՔՊ-ականներից ե՞րբ պիտի ազատվենք»,- ասաց նա։

«Դե, համախոհներ են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի