Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:53 29-07-2021

Բրիտանացին սպանել է իր ընկերուհուն ու խոստովանություն գրել նրա մարմնի վրա

Մեծ Բրիտանիայից մի մարդասպան ընկերուհուն դանակահարելով սպանելուց հետո եղունգների կարմիր լաքով նրա մարմնի վրա գրել է «դա ես էի» բառերը, հաղորդում է Metro-ն:

Ըստ թերթի՝ Մեծ Մանչեսթերում գտնվող իր բնակարանում հայտնաբերվել է Իմոջեն անունով 29-ամյա աղջկա դի՝ դանակի բազմաթիվ հարվածներով: Աղջկան հայտնաբերել է սոցիալական աշխատողը, երբ սպանությունից մի քանի շաբաթ անց եկել է նրա բնակարան:

Հաղորդվում է, որ 41-ամյա Դանիել Սմիթը սպանել է Իմոջենին և գրեթե անմիջապես սկսել է օգտագործել մահացածի բանկային քարտը: Ձերբակալության պահին նա ամբողջությամբ դատարկել է սպանված աղջկա հաշիվը և նույնիսկ պարտքերի տակ ընկել. կատարվել է շուրջ 40 բանկային գործարք:

Դիահերձումից հետո դատաբժիշկը նշել է, որ աղջկա դեմքի, ծնոտի, գանգի և պարանոցի կապտուկները նրան խեղդելու փորձի արդյունք են:

Դատարանում Սմիթն իրեն մեղավոր է ճանաչել և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան