Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:51 17-07-2021

Գրենլանդիան հրաժարվել է նավթի արդյունահանումից հանուն կլիմայական տաքացման դեմ պայքարի

Գրենլանդիայում այլևս նավթի հանքավայրեր չեն որոնելու: Այս որոշումը կայացվել է կղզու կառավարության կողմից՝ առաջնորդվելով հնարավոր կլիմայական փոփոխություններից պաշտպանվելու նկատառումներով: Հայտնում է Associated Press-ը:

Չնայած նավթի և այլ օգտակար հանածոների հավանական պաշարներին, որոնց հայտնաբերումն էապես կարող է փոխել Գրենլանդիայի կյանքը, որը դեռ գտնվում է Դանիայի տիրապետության տակ, իշխանությունները որոշել են, որ պետք է պայքարել գլոբալ տաքացման ռիսկերի դեմ:

Գրենլանդիայի կառավարությունը հայտարարել է Գրենլանդիայի ջրերում նավթի հանքավայրերի որոնման երկրաբանական-հետախուզական աշխատանքները դադարեցնելու որոշման մասին: Աշխարհի բնապահպանական կազմակերպություններն անմիջապես ողջունել են այս հայտարարությունը՝ այն անվանելով «ֆանտաստիկ»: Եվ դա իսկապես այդպես է. Գրենլանդիայի տարածքում կարող է լինել մինչև 17.5 միլիարդ բարել նավթ և ավելի քան 4 տրիլիոն խորանարդ մետր բնական գազ:

Օգտակար հանածոների արդյունահանումը կղզուն կարող է մեծ գումարներ բերել և թույլ տալ ավելի մեծ անկախություն ձեռք բերել Դանիայից, քանի որ այժմ Գրենլանդիան կախված է Կոպենհագենի սուբսիդիաներից: Բացի դրանից՝ գլոբալ տաքացումը կարող է սառցաբեկորների հալման պատճառ դառնալ, ինչի հետևանքով ծովի մակարդակը 13 մետր կբարձրանա, և կղզու խիտ բնակեցված ափամերձ շրջանները կհեղեղվեն:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել