copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:17 16-07-2021

Պակիստանը պաշտպանել է «Թալիբանին» և ավիահարվածով սպառնացել Աֆղանստանին

Պակիստանի իշխանությունները սպառնացել են Աֆղանստանին ավիահարված հասցնել, եթե աֆղան զինվորականները շարունակեն հարևան հանրապետության սահմանին գտնվող Սփին-Բոլդակ տարածքից «Թալիբան» գրոհայիններին դուրս մղելու գործողությունը: Այս մասին իր Թվիթթերում հայտարարել է Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը։

«Ներկայումս Պակիստանի օդուժը ուղղակի օդային աջակցություն է ցուցաբերում թալիբներին որոշակի տարածքներում», - ասել է Սալեհը:

Մի քանի օր առաջ «Թալիբան» շարժումը գրավել է աֆղանա-պակիստանյան սահմանին գտնվող Սփին-Բոլդակ տարածքում գտնվող անցակետը: Զինյալները համացանցում տեսանյութ են տեղադրել, որում երևում է, թե ինչպես են իրենց դրոշը սահմանային կետում ծածանում ազգային դրոշի փոխարեն:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Քաթարում պետք է բանակցություններ վարվեն Աֆղանստանի ղեկավարների և «Թալիբան» շարժման ղեկավարության միջև: Այս պահին Աֆղանստանի տարածքների մեծ մասը վերահսկվում է թալիբների կողմից: Որոշ աֆղան զինվորներ խոստովանել են, որ դիտավորյալ նահանջում են՝ փորձելով հրահրել ամերիկյան զորքերի վերադարձը երկիր:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել