copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:19 15-09-2021

«Թալիբանին» օգնող երկրները բախվելու են որոշակի հետևանքների. Բլինկեն

Այն երկրները, որոնք օգնում են թալիբներին, կարող են բախվել որոշակի հետևանքների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Խոսքն այն պարտավորությունների անտեսման մասին է, որոնք Արևմուտքն ակնկալում է թալիբների կողմից: Այսպես է Բլինկենը պատասխանել այն հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն մտադիր հակազդել Աֆղանստանում թշնամական ազդեցությանը:

Այս հարցը տված սենատորը հիշեցրել է, որ Չինաստանը ֆինանսական օգնություն է խոստացել թալիբներին, իսկ Ռուսաստանը չի փակել իր դեսպանատունը Քաբուլում: Այս համատեքստում նշել են նաև Պակիստանը և Իրանը՝ որպես պետություններ, որոնք որոշակի շահեր ունեն՝ կապված Աֆղանստանում թալիբների հաղթանակի հետ:

Բլինկենն իր հերթին պաշտպանել է թվարկված երկրներին և շեշտել, որ նրանց շահերից չի բխում Աֆղանստանը վերածել տարածաշրջանում թմրանյութերի, ահաբեկչության, փախստականների և անօրինական միգրանտների աղբյուրի: Այնուամենայնիվ, եթե երկրներն օգնեն թալիբներին անտեսել միջազգային պարտավորությունները, նրանք բախվելու են որոշակի հետևանքների, ասել է պետքարտուղարը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել