Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:35 15-07-2021

Պայմանագրային զինծառայողներին անվճար սնունդ չի տրվի. ահազանգում են զինծառայողներն ու խոհարարներն

Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առջև:

ArmLur.am-ի հետ զրույցում պայմանագրային զորամասի տնտեսական բաժնի աշխատակիցները հայտնեցին, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը որոշել է զրկել պայմանագրային զինծառայողներին հատկացվող ամենօրյա սննդից…

Ընդ որում, ըստ նրանց, խոսքը վերաբերում է թե՛ ներքին վերակարգին, թե՛ մարտական հերթապահություն իրականացնողներին։

Ավելին՝ տնտեսական բլոկի մի խումբ աշխատակիցներ մեկ օրվա մեջ են իմացել, որ պայմանագրային զինծառայողներին հատկացվող ամենօրյա սնունդն այլես չի լինի և իրենք գործազուրկ են, իսկ զորամասեր սնունդ ապահովվող ընկերությունն էլ հրաժարվել է տրամադրել խոհարարների աշխատավարձը:

Պայմանագրային զինծառայողներն ու տնտեսական բլոկի աշխատակիցները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ չեն լռելու և կոնկրետ քայլեր են ձեռնարկելու:

Իսկ այս իրավիճակում ցավալին այն է, պատգամավորական ծախսերի գումարը 50 հազարից դարձնում են 250 հազար՝ զինվորին թողնելով սոված:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ