Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:34 12-07-2021

Քրեական հեղինակությունը կերել է անձնագիրը, որպեսզի իրեն չարտաքսեն

Օրենքով գող Ավթանդիլ Կոբեշավիձեն՝ Ավտո Կոպալա մականունով, կերել էր իր անձնագիրը, որպեսզի իրեն Ուկրաինայից չարտաքսեն Վրաստան: Նա հետախուզվում էր 2019 թվականից: 2020 թվականին նա ձերբակալվել է Օդեսայում:

Ոստիկանության աշխատակիցները նրան նստեցրել են Բաթումի ուղևորվող ինքնաթիռ, որտեղ նրան պետք է դիմավորեին վրացի իրավապահները: Դրանից անմիջապես հետո նա կուլ է տվել իր փաստաթղթերը: Այժմ սահմանապահները չեն կարող նրան թույլ տալ ո՛չ վերադառնալ Ուկրաինա, ո՛չ էլ ուղարել Վրաստան: Դեպքի մասին հայտնել է Դետեկտիվ-ինֆոն:

Ռուսաստանում Ավտո Կոպալան հետախուզվում է նաև «Քրեական հիերարխիայում ամենաբարձր պաշտոնի գրավումը» հոդվածի համաջայն: Ուկրաինայում նրան տեղափոխել են նախնական կալանքի կենտրոն, բայց, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, նա կաշառք է տվել և տնային կալանքի ենթարկվել:

Կոբեշավիձեն դեռահասության տարիքում ստացել է օրենքով գողի կարգավիճակ: Նա ունի յոթ դատավճիռ՝ գողության, խարդախության, կողոպուտի, ոստիկանության դիմադրության ու թափառաշրջության համար: Ռուսաստանում նա, մասնավորապես, 12 տարվա պատիժ է կրել Կուրգանի շրջանում: Ազատվելուց հետո նա որոշ ժամանակ ապրել է Չելյաբինսկի մարզում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել