copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:06 12-07-2021

Ինչպես է Ադրբեջանը մանիպուլացնում Եվրոպական խորհուրդը. գերմանախոս մամուլ

Գերմանական հայտնի SWR հեռուստառադիոընկերության լրագրող Մարտին Դուրմն անդրադարձել է Եվրոպական խորհրդում Ադրբեջանի ծավալած կոռուպցիոն գործունեությանը:

«Ադրբեջանը տարիներ շարունակ գումարային փոխանցումների, ճանապարհորդությունների և թանկարժեք նվերների միջոցով փորձում է կաշառել Եվրոպայի ստրասբուրգյան խորհուրդի պատգամավորներին»,-գրում է հոդվածագիրը:

Ըստ նրա՝ այս ամենի դիմաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատգամավորներից ակնկալում է բարյացակամ զեկույցներ երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ընտրություններում դրական արդյունքների վերաբերյալ:

«Եվրախորհրդի կողմից Ադրբեջան ուղարկված դիտորդներն ամեն անգամ «մաքրամաքուր» են գնահատում Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական, նախագահական ընտրությունների կամ սահմանադրական հանրաքվեի արդյունքները»,-փաստում է հոդվածագիրը:

Նա արձանագրում է, որ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը», ըստ երևույթին, տալիս է իր արդյունքները:

«Եվրոպական խորհուրդն այդպես դավաճանում է իր ամենաառաջնային առաքելությանը, այն է՝ պաշտպանել մարդու իրավունքները»,-գրում է Մարտին Դուրմը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ