copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 09:18 06-08-2021

Եվրոպական գրանդ ակումբը բանակցություններ է վարում Մեսսիի հետ. եվրոպական մամուլ

ՊՍԺ-ի ղեկավարությունը ներկա պահին, արդեն մի քանի ժամ է, ինչ բանակցություններ է վարում հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի շուրջ: Այս մասին հայտնում են RMC Sport-ը եւ Sky Sport Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում բանակցություններ են ընթանում: «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը չի բացառում իր տեղափոխությունը փարիզյան ակումբ:

Օգոստոսի 5-ին Բարսելոնայի մամուլի քարտուղարությունը հայտարարեց, որ Մեսսին կարիերան չի շարունակի կատալոնական ակումբում:

Իր հերթին Marca-ն հայտնում է, որ ՊՍԺ-ն չի ձգտում ձեռք բերել 34-ամյա հարձակվողին:

Մեսսիի պայմանագիրը Բարսելոնայի հետ ավարտվել էր հունիսի վերջին: Կատալոնական ակումբի մարզաշապիկով Լիոնելը անցկացրել է 778 հանդիպում, խփել 672 գոլ և կատարել 305 փոխանցում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել