copy image url
Միտք 5 տարի առաջ - 12:51 31-05-2021

Ադրբեջանը գերի է վերցրել հայ զինվորներին` Հայաստանի տարածքում. գերմանախոս մամուլի արձագանքը

Գերմանական Frankfurter Rundschau օրաթերթն անդրադարձել է Հայաստանի սահմանային վերջին իրադարձություններին:

«Ադրբեջանը գերի է վերցրել հայ զինվորներին` Հայաստանի տարածքում» վերնագրով նյութի մեջ հոդվածագիրն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային նոր լարվածությանը՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարևան երկրին մեղադրում է մի քանի հոգու գերեվարելու մեջ:

Ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը հայտարարել է, որ գերեվարված վեց հայերը փորձել են հատել սահմանը Քարվաճառի (Քելբաջար) շրջանի ուղղությամբ:

Հայաստանի մեղադրանքները, ըստ պաշտոնական Բաքվի, «սադրիչ» են, միևնույն ժամանակ «զարմանալի», քանի որ Ադրբեջանն իրեն պարտավորված է զգում «նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում»:

Հոդվածագիրն անդրադարձել է նաև ստեղծված իրավիճակի շուրջ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արձագանքներին:

Գերմանական հայտնի Spiegel-ը նույնպես անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայ զինվորների գերի վերցնելու փաստին՝ նշելով, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Spiegel-ն անդրադարձել է նաև վերջերս երկու երկրների միջև տեղի ունեցած սահմանային միջադեպերին՝ գրելով, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իրենց ուղղությամբ կրակ բացելու մեջ, իսկ հայկական զինված ուժերը հայտարարել էին, որ հարևան երկրի սահմանապահ զորքերի հետ փոխհրաձգության արդյունքում զինծառայող է զոհվել: Հայաստանը նաև մեղադրել էր Ադրբեջանի զորքերին՝ մայիսի սկզբին սահմանը հատելու մեջ:

Nau.ch շվեյցարական կայքը նույնպես անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը՝ նշելով, որ այն շարունակում է պայթյունավտանգ մնալ:

Կայքը ներկայացնում է Ղարաբաղյան կոնֆլիտի պատմությունն ու անդրադառանում Քարվաճառի (Քելբաջար) վերջին լարվածությանը, ինչի արդյունքում հայ զինծառայողներ են գերեվարվել:

«2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ընթացքում Ադրբեջանը հետ է վերցրել տարածքների մեծ մասերը, որոնք կորցրել էր 1990-ականների սկզբին: Մարտերում զոհվել է ավելի քան 6000 մարդ»,- գրել է կայքը՝ հավելելով, որ Ռուսաստանը միջնորդ է հանդես եկել երկու պատերազմող երկրների միջև հրադադար հաստատելու ուղղությամբ:

Հոդվածը եզրափակվել է հակամարտությունը՝ կրկին սրվելու մտահոգության արձանագրմամբ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի