copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:21 11-07-2021

ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել Հայաստանի տարածքային կորուստների մասին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հայաստանի տարածքային լուրջ կորուստների օրինակ է Կապանի միանգամից 21 գյուղեր Ադրբեջանի այդ ժամանակվա Ջաբրայիլի գավառին հանձնելը՝ Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեի 1929 թ. փետրվարի 18-ի որոշմամբ:

Կապանի 21 գյուղերը գտնվում էին Ողջի ու Բասուտ գետերի ավազանում՝ Կապանի պղնձաձուլական գործարանի մոտակայքում և զբաղեցնում էին 7,000 դեսյատին տարածք:

Արխիվային փաստաթղթերը վկայում են. այս որոշման հիմնական պատճառներից էր այն, որ ՀԽՍՀ կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն անտեսում էր, սահմանային հարցերը քննարկում էր միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից, իսկ այդ հարցերում գտնվում էր թույլ վիճակում: Խոսքը վերաբերում է մարդկանց նախևառաջ սեփականության ու տնտեսական իրավունքներին. նրանք ամուր թելերով կապված էին Կապանի հետ:
Այդ ժամանակ առաջնային էր նաև Կապանի անվտանգության հարցը, որը նույնպես անտեսվեց:

Ռազմավարական և կոմունիկացիոն տեսանկյունից Հայաստանն այդ ժամանակ լուրջ վնաս կրեց` զիջելով գերակա դիրքեր Ադրբեջանին: Այդ որոշման արդյունքում ստացվեց այնպես, որ հենց Կապանի արվարձանով էր անցնելու երկու երկրների սահմանագիծը:

Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400 քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում