copy image url
Ներքին 5 տարի առաջ - 19:06 10-07-2021

Հրայր Թովմասյանը պահանջել է հաջորդ նիստին ներկայացնել ընտրություններին կիրառված ծրարները

Սահմանադրական դատարանի՝ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստին «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը, ընտրախախտումների վերաբերյալ ապացույցներ ներկայացնելիս, գործին կցել էր լուսանկարներ, որոնցում պատկերված էին ընտրությունների ժամանակ կիրառված ծրարները։

Արա Զոհրաբյանի համոզմամբ, ծրարները թափանցիկ են եղել։ Պնդման հիմքը հենց լուսանկարներում պատկերված ծրարներն են։ Ըստ նրա, այդպես քվեարկության գաղտնիությունը խախտվել է, ինչի հետևանքով կարող էին ուղղորդել ընտրողներին։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրել է հաջորդ նիստին իր հետ բերել այն ծրարն ու քվեաթերթիկը, որոնք օգտագործվել են հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սահմանադրական դատարանի դատավորները սատարել են այս առաջարկը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել