Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:29 09-07-2021

Հրայր Թովմասյանը միջնորդեց, որ ՀՀ նախագահը որպես վկա հրավիրվի ՍԴ

«Ուզում եմ ՀՀ նախագահից լսել, որ իր վրա ճնշումներ չեն եղել, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր նշանակելու մասին որոշումը կայացրել է միանձնյա։ Հակառակ դեպքում գործ ենք ունենալու իրավիճակի հետ, որ դա միտումնավոր է արվել՝ կողմերից մեկի առավելությունը ստանալու համար»,- այս մասին արտահերթ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի այսօրվա նիստին ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ միջնորդելով, որ ՀՀ նախագահը որպես վկա հրավիրվի ՍԴ։

Հրայր Թովմասյանը պարզաբանեց, որ դիմումատուների կողմից այդ հարցը բարձրացվել է, սակայն պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն չի կարող պատասխանել նշված հարցերին։ Բացի դա՝ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը նշեց, որ պատրաստվում է նաև միջնորդել ՄԻՊ-ին որպես վկա հրավիրելու համար, քանի որ անհրաժեշտ է տեղեկատվություն՝ ընտրությունների ընթացքում ՄԻՊ-ի կողմից արձանագրված մարդու իրավունքների խախտման վերաբերյալ։ Հրայր Թովմասյանը նաև առաջարկեց պարզաբանում պահանջել նաև Դատական դեպարտամենտից, թե բռնության կոչերի վերաբերյալ գործերով դատարանների կողմից ինչ մեկնաբանություն է եղել, ինչ որոշումներ են կայացվել և ինչ պրակտիկա է ձևավորվել։

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միացավ Հրայր Թովմասյանի դիրքորոշմանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան