Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 23:52 08-07-2021

Կոնֆերենցիաների լիգա. Նոան մեկնարկել է հաղթանակով

Ֆուտբոլի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի փոխչեմպիոն Նոան մրցել է ֆիննական ԿուՊՍ-ի հետ:

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած խաղի մեկնարկում թիմերը փոխանակվում էին գրոհներով: ԿուՊՍ-ն առավել շատ էր տիրում գնդակին ու նախաձեռնությանը: Նոան երբեմն արագ հակագրոհում էր:

Հանդիպման երկրորդ կեսն առավել ակտիվ սկսեց Նոան և նույնիսկ մի քանի հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը: Հայաստանի փոխչեմպիոնը կարողացավ բեկել հանդիպման ընթացքը 76-րդ րոպեին. ԿուՊՍ-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Անդրեյ Պոպովիչը:

Հաղթական հաշիվը պահպանվեց և Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնն առաջին հաղթանակը տոնեց նոր մրցաշարի անդրանիկ տուրում` Նոա-ԿուՊՍ 1:0:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց` հուլիսի 15-ին, Ֆինլանդիայում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել