Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 15:59 22-07-2021

Կոնֆերենցիաների լիգա. Արարատի մեկնարկային կազմը

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատի» մեկնարկային կազմը լեհական Շլյոնսկի դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում:

Արարատ. Վսևոլոդ Երմակով, Խուան Բրավո, Հրայր Մկոյան, Մարկո Պրլևիչ, Ժիրայր Մարգարյան, Դիմիտրիե Պոբուլիչ, Կարեն Մուրադյան, Ալիկ Առաքելյան, Էդգար Մալաքյան, Սերժ Դեբլե, Մորի Կոնե:

Գանձասար-Կապանի նախկին կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան չի ընդգրկվել լեհական ակումբի հայտացուցակում:

Արարատ - Շլյոնսկ հանդիպումը կանցկացվի հուլիսի 22-ին Գյումրիի Քաղաքային ստադիոնում և կմեկնարկի ժամը 17:00-ին: Հանդիպումը կսպասարկեն բուլղարացի մրցավարներ՝ Նիկոլա Պոպովի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ «Շլյոնսկի» արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան ակումբը որակավորման երրորդ փուլում կմրցի Արդա (Բուլղարիա) – Հապոել Բեր Շևա (Իսրայել) զույգի հաղթողի հետ:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Արարատը 2 խաղերի արդյունքում հաղթել է հունգարական Ֆեհերվարին (1:1, 2:0), իսկ Շլյոնսկն ուժեղ է գտնվել էստոնական Պայդեց (2:1, 2:0): Լեհաստանի նախորդ առաջնությունում Շլյոնսկը զբաղեցրել է չորրորդ տեղը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել