copy image url
Ներքին 5 տարի առաջ - 19:41 08-07-2021

Էդուարդ Դուբակովը պնդում է, որ Ղարաբաղ է մեկնել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ցուցումներով

Բաքվում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովը պնդում է, որ Ղարաբաղ է մեկնել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ցուցումներով: Դուբակովը ենթադրաբար հայկական ծագում ունի: Նա ձերբակալվել էր հայկական կողմի հանձնարարությամբ Բաքվում ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով:

Ըստ Turan գործակալության՝ Ռուսաստանի Դաշնային ծառայության տրամադրած տեղեկանքը հաստատել է, որ Էդուարդ Դուբակովը 2018-2019 թվականներին Ռուսաստանից մի քանի անգամ մեկնել է Հայաստան: Նաև բացահայտվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են Դուբակովի այցը Ղարաբաղ: Դուբակովը հերքել է բոլոր մեղադրանքները: Հունիսի 30-ին կայացած նիստին նա ասել է, որ համագործակցության է ենթարկվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ Բելառուսում 2018 թվականին և այցելել է Ղարաբաղ դրանց հանձնարարությամբ: Նրա խոսքերով՝ 2021 թվականի հունվարին իրեն կանչել են Բաքու դրամական պարգևներ և նոր առաջադրանքներ տալու համար, սակայն պարզվել է, որ բերման է ենթարկվել: Դատավարությունը կշարունակվի հուլիսի 14-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ այս տարվա հունվարի 14-ին նա Թուրքիայի տարածքով ժամանել է Բաքու՝ իբր ահաբեկչություն կատարելու համար, սակայն Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները նրան բերման էին ենթարկել:

Դուբակովի դեմ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով: Նրան սպառնում է պատիժ ազատազրկման տեսքով` առավելագույնը 15 տարի ժամկետով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը