Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:29 08-07-2021

Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը րոպեներ առաջ «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մերժեց։ Չարչյանը կմնա կալանքի տակ։

«Դատավոր Լուսինե Աբգարյանը դողացող ձայնով հրապարակեց դատավճիռը։ Այս որոշումը օրինական չէ։ Մենք հասկանում ենք, որ նրա վրա ճնշումներ են եղել, բայց ամեն դեպքում մենք դատարան ենք եկել արդարադատության համար։ Դրանք դատարանների նոր մոտեցումներն են, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն իրավունքի հետ»,-ասաց Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Փաստաբանը հայտարարեց, որ Չարչյանի նկատմամբ ագրեսիվ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Միաժամանակ նա հավելեց, որ Առաջին ատյանի դատարանում շուտով կսկսվի գործի քննությունը, որի ընթացքում կներկայացվեն պաշտպանության բոլոր փաստարկները և արդար քննության դեպքում Չարչյանն ազատ կարձակվի:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր հերթին տեղեկացրեց, որ Չարչյանի նկատմամբ գործը քննելու է դատավոր Վահե Միսակյանը: Այն դեռ վարույթ չի ընդունվել, բայց հենց ընդունվի 8 օրվա ընթացքում դատական նիստ կհրավիրվի, որում կրկին կդիտարկվի խափանման միջոցի հարցը։ Ալեքսանյանը նկատեց, որ Չարչյանի առողջական վիճակը մնում է անփոփոխ, հետևաբար նրանք կրկին միջնորդելու են կալանքը չեղարկելու համար:

«Մենք նաև քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ենք պատրաստել, քանի որ կարծում ենք, որ գործն ապօրինի է հարուցվել։ Մենք հենց այսօր կներկայացնենք համապատասխան միջնորդություն, քանի որ դատավարությունը սկսելուց առաջ դատարանը կարող է դադարեցնել գործը», - ասաց Ալեքսանյանը։



Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել