copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 21:38 06-07-2021

Պորտուգալիայի վարչապետը հայտարարել է երկրում կորոնավիրուսի չորրորդ ալիքի մասին

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ երկիրը կանգնած է կորոնավիրուսային համաճարակի չորրորդ ալիքի առջև: Նրա խոսքերը մեջբերում է Journal de Noticias-ը:

Կոշտան նշել է նաև, որ այդ պատճառով առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կբարձրանա բնակչության պատվաստումների մակարդակը:

«Երկիրը շարունակում է դժվարությամբ հաղթահարել համաճարակը: Այժմ մենք կանգնած ենք կորոնավիրուսի չորրորդ ալիքի առջև: Մենք չենք կարող հանգստանալ, իրավիճակը մեզանից պահանջում է արագացնել բնակչության պատվաստումների գործընթացը: Մեծ ջանքեր կգործադրվեն դրան հասնելու համար առաջիկա երկու շաբաթվա ընթացքում», - շեշտել է Կոշտան:

Նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը չի ավարտվել, այն կշարունակվի:

Պորտուգալիայի Առողջապահության գլխավոր վարչության վերջին գնահատականների համաձայն՝ համաճարակի սկզբից ի վեր երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 890 հազար դեպք:

Ավելի վաղ Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանսան կոչ էր արել ԵՄ երկրներին պատրաստվել COVID-19 չորրորդ ալիքին: