copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:32 04-07-2021

ԱՄՆ-ը կզրկվի էներգաանկախությունից․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը երկու շաբաթվա ընթացքում կկորցնի այլ երկրներից էներգակիրների մատակարարման անկախությունը: Այս մասին նա ասել է Ֆլորիդայում կայացած հանդիպման ժամանակ, շաբաթ օրը՝ հուլիսի 4-ին: Այն հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով:

«Եվս երկու շաբաթ և դուք այլևս էներգաանկախ չեք լինի», - ասել է նա:

Թրամփը նշել է, որ իր վարչակազմի օրոք ԱՄՆ-ը կախվածություն չի ունեցել ածխաջրածինների մատակարարումից:

«Երկու շաբաթից դուք այլևս էներգաանկախ չեք լինի: Նրանք դադարում են վարձով տալ դաշնային հողերը նավթի և գազի հանքավայրերի մշակման համար, դադարեցնում են հորատումը: Նրանք ուզում են անցնել հողմատուրբինների», - ավելացրել է ԱՄՆ նախկին նախագահը:

Նա համոզմունք է հայտնել, որ դրանից կշահեն Գերմանիան և Չինաստանը, որտեղ արտադրվում են այդ տուրբինները:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել