ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անմիջական կապ է հաստատել Եմենի հյուսիսում իշխանությունը վերահսկող շիական «Անսար Ալլահ» շարժման (հութիների) հետ՝ Կարմիր ծովի շրջանում նրանց ակտիվության ֆոնին։
«Մենք մշտական կապի մեջ ենք Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների հետ, այդ պատճառով ԱՄՆ վարչակազմը ուշադիր հետևում է իրավիճակին։ Մենք նաև ուղիղ բանակցություններ ենք վարում հենց հութիների հետ»,- լրագրողներին ասել է Վենսը՝ Կանզաս մեկնելուց առաջ։
ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ ԱՄՆ-ն վերահսկում է իրավիճակը, սակայն ընդունել է, որ այն շարունակում է անկայուն մնալ։
CNN-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներ«ն, հայտնել է, որ ԱՄՆ-ից ավելի քան 100 ռազմական խորհրդական է ժամանել Սաուդյան Արաբիա՝ հութիների դեմ ռազմական գործողության հարցում Էր Ռիադին աջակցելու նպատակով։