Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:03 04-07-2021

Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 31-ի

Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 31 դիակ, ևս 17 մարդ դեռ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով զինվորականներին:

«Մենք շարունակում ենք հուսալ, որ կարող ենք գտնել ավելի շատ փրկվածների»,- ասել է գեներալ-մայոր Ուիլյամ Գոնսալեսը՝ Սուլուի համատեղ աշխատանքային խմբի հրամանատարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սուլու նահանգի Հոլո կղզում վայրէջք կատարելիս: Ինքնաթիռը վթարից հետո դուրս է մնացել թռիչքուղուց և բռնկվել:

Երկրի զինված ուժերի գեներալ Սիրիլիտո Սոբեհանի խոսքով՝ ինքնաթիռում եղել է 85 մարդ: Իր հերթին, Պաշտպանության նախարար Դելֆին Լորենցան Reuters գործակալությանը հայտնել է, որ ինքնաթիռում 92 մարդ է եղել, այդ թվում՝ երեք օդաչու և անձնակազմի հինգ այլ անդամ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան