copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 23:08 30-06-2021

Լյովա Գևորգյանը հաղթեց ադրբեջանցուն և նվաճեց երիտասարդական ԵԱ ոսկե մեդալը

Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր ազատ ոճային 125 կգ Լյովա Գևորգյանը եզրափակչում պայքարում էր ադրբեջանցու հետ։

Հայ մարզիկը 11:0 հաշվով հաղթեց մրցակցին՝ նվաճելով ոսկե մեդալ։

Հիշեցնենք՝ Դորտմունդում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանն արդեն երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ է նվաճել․ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը եզրափակչում ուժերը չափել է Ռուսաստանի ներկայացուցիչ Խունկերովի հետ ու պարտվել 2-8 հաշվով՝ արժանանալով արծաթե մեդալի, 61 կգ Լևիկ Միքայելյանը եզրափակչում պարտվել է ադրբեջանցուն ու նվաճել արծաթե մեդալ, իսկ 70 կգ քաշային կարգում Նարեկ Հարությունյանը չափազանց լարված պայքարում 7-6 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Դ․ Պացինաշվիլին ու նվաճել բրոնզե մեդալ, բրոնզ է նվաճել նաև 92 կգ Սերգեյ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան