copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:06 24-06-2021

Ստեփանակերտի սրճարանների եկամուտները կրկնապատկվել են. արցախցիները սկսել են ապրել օրով

Օրագիր.news-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Ստեփանակերտի կենտրոնում գտնվող մի քանի սրճարաններում հաճախորդների պակաս չի զգացվում՝ չնայած այն տառապանքներին ու զրկանքներին, որը վերապրեց արցախցին 44-օրյա պատերազմի ընթացքում: Ստեփանակերտում Արցախի տարբեր շրջաններից արտագաղթած ու վերաբնակեցված արցախցիները, այսպես ասած, տեղահանվածի կարգավիճակ են ստացել կամ այդպես են իրենց զգում: Ստեփանակերտի կենտրոնում և կենտրոնի հարակից տարածքում բնակվողները երեկոյան՝ մասնավորապես մայիսից հետո, երբ եղանակը բավականին հաճելի է լինում, իրենց երեկոներն անցկացնում են սրճարաններում:

Ըստ սրճարանների սեփականատերերի, ինչը հաստատում են նաև հաճախորդները, ժամանցի հանրային վայրերում մարդկանց մեծ հոսքի պատճառն այն է, որ արցախցիները խնայողություններ այլևս չեն անում: Սեփական տանիք և մշտական բնակության վայր չունեցող մեր հայրենակիցները փորձում են ապրել ներկա պահով ու վայելել տվյալ օրը: Սրճարանների սեփականատերերի խոսքով, հաճախորդների քանակն ու դրամական շրջանառությունն ավելացել է, եթե համեմատենք նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում