Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 15:55 07-03-2023

ԱՀ նախագահը ճնշում է գործադրում արցախցիների վրա, որ հետո ասի՝ տվեցինք մեր կուկուներին, փրկեցինք փչակը. Նազարյան

Ես գիտեմ՝ ինչ նպատակ է հետապնդում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը. Նա ուղղակի հոգեբանական ճնշում է գործադրում արցախցիների վրա: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի նախօրեին արված հայտարարությանը, թե եթե Արցախում կան մարդիկ, կան տրամադրություններ, որ պետք է ընդունել Ադրբեջանին ինտեգրվելու առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն:


«Ես էլ Արայիկ Հարությունյանին հարցնում եմ՝ եթե դու նման հարցադրում ես անում, ի՞նչ նպատակ ես հետապնդում. Պարզ է, չէ՞, թե Ադրբեջանն ինչ է երազում: Ինչու է Արցախի ղեկավարը դրա մասին բարձրաձայնում: Ես կուզեմ, որ ինքն այդ հարցին պատասխանի: Ինքն այնտեղ է, որ այդ խնդիրները կարգավորի: Ինքը Արցախի նախագահն է, ոչ թե Ադրբեջանի ինչ-որ շրջանի հայերի միության նախագահը: Ինքը այդ հարցադրումը անելու փոխարեն պարտավոր էր անվտանգային խնդիրները լուծել: Ոնց որ Պաղեստինի ղեկավարությունը հանդես գա, ասի՝ գիտեք, ժողովուրդ, իսրայելի նպատակն է Պաղեստինն ընդգրկել Իսրայելի մեջ, հակառակ դեպքում ուզում են ուժ կիրառել, ի՞նչ անենք: Նա տեղնուտեղը կհեռացվեր, այդտեղ չէր մնա: Ես գիտեմ՝ ինչ նպատակ է հետապնդում նա: Ինքն ուղղակի հոգեբանական ճնշում է գործադրում արցախցիների վրա, այդքան բան: Այսինքն եթե չեք ուզում պատերազմ, պետք է ինտեգրվեք Ադրբեջանին:

Ենթադրենք այդպիսի տրամադրություն կա, Հայաստանում էլ մարդիկ կան, որ ասում են՝ լավ կլինի միանանք Տաջիկստան-Ղրղզստան միությանը, ուրեմն ասելու ենք եկեք վերցրեք իշխանությո՞ւնը: Կամ ասենք՝ Թուրքիան ուզում է, որ մենք մտնենք Կարսի մարզի մեջ, ասելու ենք՝ դե եթե նման տրամադրություններ կան, եկեք, թե չէ Թուրքիան հարձակվելո՞ւ է: Դա պետության ղեկավարի տո՞ն է: Ո՞նց կարելի է 120 հազար մարդու սարսափի մեջ պահել, ասել՝ եթե չհամաձայնեք, պատրաստվում են ուժ գործադրել: Դա ասելու բա՞ն է»,-ասաց Գեղամ Նազարյանը:

Նա հավելեց, որ Արայիկ Հարությունյանը թաքնվելով ռուս խաղաղապահների թիկունքում, թիրախավորելով ռուս խաղաղապահներին իր անզգույշ հայտարարությամբ, արցախցիների վրա հոգեբանական ճնշում է գործադրում իր ներկայությունը Արցախի նախագահի աթոռին արժեւորելու, իմասնավորելու համար եւ հետագա իր պլանավորած զիջումներն անելիս ասի՝ սա չանեինք, ավելի մեծ զիջումը պետք է անեինք, բայց քանի որ ես եմ, մենք արեցինք սա, տվեցինք մեր երկու կուկուներին, փրկեցինք փչակը:

«Արայիկ Հարությունյանը լավ կլիներ այդ հայտարարությունն անելու փոխարեն Ադրբեջանից պահանջեր հետ վերադարձնել Շուշիի և Հադրութի շրջանները, Մարտունու շրջանը: Բանակցություններին թող դա ասի, լեզու չունի՞»,-ընդգծեց նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ