Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:15 23-06-2021

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավիե Բետելին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից.

Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի կառավարության անդամներին հղել ջերմ շնորհավորանքներ և բարեկեցության ու զարգացման լավագույն մաղթանքներ՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է Լյուքսեմբուրգի հետ բազմաշերտ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Ցանկանում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու մեր երկու երկրների միջև առկա համագործակցության զգալի ներուժի իրացումն առավելագույնս ապահովելու ուղղությամբ։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների ընթացքում Լյուքսեմբուրգի կառավարության դրսևորած վճռական սկզբունքայնության և բազմակողմ հարթակներից այդ դիրքորոշումը բարձրաձայնելու համար։

Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել՝ ի շահ և ի բարօրություն մեր երկու բարեկամ ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի կառավարությանը նորանոր հաջողություններ»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից