Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:49 22-06-2021

Զելենսկին կայցելի Բեռլին՝ Մերկելի հետ բանակցելու

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 12-ին կայցելի Բեռլին՝ հանդիպելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և քննարկելու երկու երկրների անվտանգության և համագործակցության հարցերը: Այս մասին նա հայտարարել է Twitter-ում:

«Օրվա առիթով՝ ասել եմ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որ աշխարհը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Երկրորդ համաշխարհային պատերազմի նման ողբերգությունները չկրկնվեն: Ես շնորհակալ եմ հուլիսի 12-ին Բեռլին այցելելու հրավերի համար՝ քննարկելու անվտանգության արդիական խնդիրներ և Ուկրաինայի և Գերմանիայի միջև համագործակցության հարցերը», - գրել է Զելենսկին: Մերկելի հետ հեռախոսազրույցը նվիրված էր 80 տարի առաջ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկին:

«Կանցլերը շեշտել է, որ գերմանացիների կողմից կատարված հանցագործությունները, որոնք հանգեցրել են Ուկրաինայում, ինչպես նաև Ռուսաստանում, Բելառուսում և այլ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում միլիոնավոր բնակիչների մահվան, երբեք չեն մոռացվի»,- ասված է կանցլերի մամուլի ծառայության հայտարարությունում։

Բացի այդ, նախատեսված է Զելենսկու հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Ամերիկայի նախագահը հունիսի 7-ին կայացած հեռախոսազրույցում նրան հրավիրել է Վաշինգտոն: Ուկրաինայի նախագահն այնուհետեւ հստակեցրել է, որ հանդիպումը տեղի կունենա հուլիսին, նախատեսվում էր քննարկել երկու պետությունների ռազմավարական համագործակցության ընդլայնման հարցը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին