Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:53 21-06-2021

Գիտնականները նշել են, թե որ մարդիկ ունեն կորոնավիրուսի՝ առավելագույն քանակությամբ հակամարմիններ

Կորոնավիրուսի հակամարմինների մեծ մասը դիտվում է այն մարդկանց մոտ, որոնք ունեցել են կորոնավիրուս, իսկ հետո պատվաստվել են: Այս մասին հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի Քիմիական կենսաբանության և հիմնարար բժշկության ինստիտուտի գիտնականները:

«Դա կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ հիվանդությունից հետո մարդու մարմինը արդեն ծանոթ է վիրուսային սպիտակուցներին, և իմունային համակարգն ավելի հզոր պատասխան է տալիս», - ասել է ինստիտուտի վերականգնման ֆերմենտների լաբորատորիայի կրտսեր հետազոտող Աննա Տիմոֆեևնան:

Հետազոտության մասնակիցները բաժանվել են չորս խմբի․ նրանք, որոնք վարակվել են կորոնավիրուսով, այնուհետև պատվաստվել են, նրանք, որոնք չեն հիվանդացել, բայց պատվաստվել են, նրանք, որոնք վարակվել են կորոնավիրուսով, բայց չեն պատվաստվել, նրանք, որոնք ո՛չ հիվանդացել են, ո՛չ էլ պատվաստվել:

Ըստ հետազոտողների՝ մեղմ կորոնավիրուսային հիվանդությունից հետո հակամարմինների թիվը կարող է արագ նվազել, այդ պատճառով կարևոր է պատվաստել՝ ապահովելով պաշտպանիչ սպիտակուցների բարձր աստիճանը:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել