Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:02 14-10-2021

Գիտնականները նշել են COVID-19-ի «թեթև տեսակի» առավելագույն տևողությունը

Գերմանիայի Լանգեն քաղաքի պատվաստումների և կենսաբժշկության դաշնային ինստիտուտի գիտնականները հոդված են հրապարակել, որում նշել են, թե որքան ժամանակ կարող է վիրուսը պահպանվել COVID-19-ից ապաքինված մարդու օրգանիզմում: Համապատասխան հոդվածը հրապարակվել է Allergy ամսագրում:

Ենթադրվում է, որ այն մարդիկ, որոնք հիվանդացել են COVID-19-ով, վարակիչ չեն շրջապատի համար ախտորոշումից 14 օր հետո, եթե ախտանիշներն անհետացել են առնվազն 48 ժամ, ասվում է նյութում:

Գերմանացի գիտնականները ուսումնասիրել են այն պացիենտների հիվանդության պատմությունները, որոնց մոտ ախտորոշվել է թեթև տեսակի կորոնավիրուս և պարզել, որ չնայած տեսանելի ախտանիշների բացակայությանը, վիրուսը պահպանվել է նրանց քիթ-կոկորդի շրջանում մինչև 37 օր:

Նրանք եզրակացրել են, որ բժիշկների սահմանած 14 օրերը բավարար չեն, որպեսզի COVID-19- ից ապաքինված անձը դադարի վտանգ ներկայացնել շրջապատի համար: Գիտնականները հայտարարել են, որ կարանտինի 14-օրյա ժամկետը պետք է անպայման վերանայվի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել