Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 12:46 21-06-2021

Ամերիկայի գավաթ․ Կոլումբիան զիջեց Պերուին, Վենեսուելան ոչ-ոքի կորզեց Էկվադորից. տեսանյութ

Վենեսուելայի հավաքականը Էկվադորի դեմ Ամերիկայի գավաթի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում փրկվեց պարտությունից: Հանդիպումը կայացավ Ռիո դե Ժանեյրոյում և ավարտվեց 2:2 հաշվով: Հանդիպման ընթացքում Էկվադորը երկու անգամ առաջ էր հաշվի մեջ բայց Վենեսուելան երկու անգամ կարողացավ հավասարեցնել հաշիվը: Վերջին գոլը գրանցվեց հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին։

<iframe width="683" height="384" src="https://www.youtube.com/embed/rv9EtXtc9ZE" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Տուրի մյուս խաղում Կոլումբիայի հավաքականը զիջեց Պերուին։ Նախ գոլով աչքի ընկավ Պերուի հավաքականի ֆուտբոլիստ Պենյան, սակայն երկրորդ խաղակեսի սկզբնամասում Բորխան հստակ իրացրեց 11մ տուգանային հարվածը և հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Այնուամենայնիվ, Պերուին այս խաղում հաջողվեց հաղթանակ կորզել․ 64-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մինան՝ 3 միավոր նվիրելով մրցակցի ֆուտբոլիստներին։

<iframe width="683" height="384" src="https://www.youtube.com/embed/LvWVE41ge3A" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Այս խաղերից հետո Կոլումբիան ունի 4, Պերուն՝ 3, Վենեսուլելան իր ակտիվում 2 միավոր, իսկ Էկվադորը՝ 1։ Խմբի առաջատարը Բրազիլիան է՝ 6 միավորով։

Այս տուրի շրջանակում հունիսի 22-ին կկայանա ևս երկու հանդիպում․ Արգենտինայի հավաքականը հունիսի 22-ին կհանդիպի Պարագվայի ընտրանու հետ, իսկ Ուրուգվայը՝ Չիլիի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան