Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 02:06 21-06-2021

«Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները․ հայտարարություն

Քիչ առաջ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

«Խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում: Դրանք ծայրահեղ հակասության մեջ են մտնում հանրային կյանքի տարբեր դրսևորումների հետ, որոնց ականատեսն ենք եղել անցած 8 ամիսների ընթացքում, հանրային կարծիքի ուսումնասիրության բոլոր արդյունքների հետ՝ այդ թվում միջազգային, վերջապես՝ պարզ բանականության հետ: Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հավաքները և իշխանության ակնհայտ սակավամարդ միջոցառումները, երկրում առկա վստահության ճգնաժամը մատնացույց էին անում լրիվ այլ հանրային տրամադրությունների առկայությունը: Վստահության պակասի լրջագույն հիմք են հանդիսանում բուն ընտրության օրը տարբեր տեղամասերից եկող հարյուրավոր ահազանգերը, որոնք վկայում են ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին:


Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստան» դաշինքը խնդիր է դնում արձանագրված և ենթադրվող խախտումների խորը և փաստարկված ուսումնասիրության, ինչին ձեռնամուխ ենք լինում անմիջապես: Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները»:

Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
17:16 Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. Ռուբինյան
17:41 Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից. ՌԴ ՊՆ
15:13 Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը
16:18 Ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն եղավ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
15:52 Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան. Սուրեն Սուրենյանց
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
14:17 «Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան
15:28 Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել քվեների 35–39 տոկոսը. Օսկանյան