Մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք սպասում ԱԺ-ում և ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի մանդատները վերցնելու Նարեկ Կարապետյանի հայտարարությանը։
«Կալուգացիները հայտարարեցին, որ վերցնում են մանդատները և գալու են Ազգային ժողով։
Դա նրանց չի փրկելու, բոլոր ընտրակեղածրարները, կոռուպցիոներները, տարբեր կալիբրի գործակալները պատժվելու են, կրելու են իրենց պատիժը մինչև վերջին մարդը։ Իսկ բոլոր նրանք, ովքեր այս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել, հատել են մարդկային պարկեշտության բոլոր սահմանները՝ նրանց մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք սպասում ԱԺ-ում և ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը։ Սպասում ենք»։