Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:06 19-06-2021

Սննդաբանը բացատրել է դիետայի ընթացքում վատ տրամադրության պատճառները

Սննդի և կենսատեխնոլոգիայի կլինիկայի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Յուլյա Չեխոնինան բացատրել է, թե ինչու են դիետա պահող մարդիկ ավելի զայրացկոտ և դյուրագրգիռ դառնում։ Փորձագետը նշել է, որ սննդի պակասը իջեցնում է հուզական ակտիվությունը։ Այս մասին հաղորդում է Sputnik-ը։

Չեխոնինան հայտարարել է, որ ցածր տրամադրությունը, անհանգստությունն ու դյուրագրգռությունը դիետայի ընթացքում պայմանավորված են տրիպտոֆանով: Այս ամինաթթուն ապահովում է սերոտոնինի սինթեզը, որն առավել հայտնի է որպես «տրամադրության հորմոն» կամ «երջանկության հորմոն»: Բացի այդ, վատ տրամադրությունը առաջացնում է սննդակարգում կարևոր նյութերի սխալ հարաբերակցություն:

«Անհավասարակշիռ դիետայի դեպքում 90 տոկոս դեպքերում հետևանքներից մեկը կլինի հուզական ֆոնի նվազումը», - ընդգծել է սննդաբանը:

Տրամադրության խնդիրները կանխելու համար մասնագետը խորհուրդ է տվել ամենօրյա սննդակարգին ավելացնել տրիպտոֆանի աղբյուր: Այս նյութի ամենամեծ քանակությունը հայտնաբերված է կարմիր և սև խավիարում: «Բայց այս ապրանքը տարբեր պատճառներով չի կարող ամեն օր լինել մեր սննդակարգում», - նշել է փորձագետը: Նա խորհուրդ է տվել ընտրել ավելի մատչելի սնունդ՝ կոշտ պանիրներ, ընկույզ, տոֆու և սոյայի այլ ապրանքներ: Արժե նաև ուտել նապաստակի, հավի և հնդկահավի միս,- եզրափակել է Չեխոնինան:

Ավելի վաղ սննդաբանը կոչ էր արել սնվել համեղ սնունդով և նիհարել: Բժիշկը նշել է, որ շատ դիետաներ արագ դառնում են ձանձրալի, քանի որ դրանք հաճախ շատ միօրինակ են: Մասնագետը խորհուրդ է տվել դրանք բազմազան դարձնել տարբեր համեմունքներով:

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.