copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:35 18-06-2021

ՄԻՊ-ը կոչ է անում բոլորին, հատկապես վարչապետի թեկնածուներին, չօգտագործել մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող որևէ գործիք

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 17-ի հանրահավաքին ներկա են եղել մուրճը ձեռքին մասնակիցներ, ովքեր բացահայտ ցուցադրել են իրենց ձեռքի մուրճերը: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ «բացարձակ դատապարտելի երևույթ» անվանելով կատարվածը:

Պաշտպանն ընդգծում է՝ հանրահավաքը հեռարձակվել է զանգվածաբար` ուղիղ եթերներով, դրանցում երևում են մուրճով մարդիկ։ Բացի այդ, մասնակիցների մուրճերով լուսանկարները երեկ ու այսօր լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում, անգամ հնչել են մուրճերը կվալդով փոխարինելու կոչեր:

ՄԻՊ-ի կարծիքով՝ սա ակնհայտորեն կապված է նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրման ու մուրճի հետ կապված պատկերավոր համեմատությունների, ատելության ու վիրավորանքի, սպառնալիքների հռետորաբանության հետ:

«ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պետք է դադարեցնի մուրճը հավաքներին ցուցադրելը և մուրճի ցուցադրմամբ վիրավորանքի ու սպառնալիքների հռետորաբանությամբ խոսելը և պետք է հանդես գա իր կողմնակիցներին ու, առհասարակ, բոլոր քաղաքացիներին ուղղված կոչով, որ նրանք նույնպես բացառեն նման խիստ վտանգավոր երևույթները»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ-ը կոչ է անում բոլորին, հատկապես՝ վարչապետի թեկնածուներին, չօգտագործել մարմնական վնասվածքի կամ բռնության հետ ասոցացվող որևէ գործիք կամ համեմատություններ անել և հետո արդարանալ, թե դա արել են շինարարության իրենց ծրագրերը ցույց տալու համար:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև դիմում է ոստիկանությանը և շեշտում՝ իրավապահները պետք է առավել զգոն լինեն։ «Մուրճի սառը զենք լինել-չլինելու ձևական մեկնաբանությունների փոխարեն» ոստիկանությունը պետք է կատարի իրավախախտումների նախականխման ու կանխման իր գործառույթը և դրանով ավելի նպաստի երկրում բոլոր գործընթացների խաղաղ ընթացքին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը