copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:33 18-06-2021

44-օրյա պատերազմում կար առնվազն 2 լեգիտիմ, միջազգային հանրության աչքում արդարացված առիթ՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե չի ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ եթե ճանաչեր պատերազմ կսկսվեր. «Խոսքը չի վերաբերում պատերազմից առաջ Արցախը ճանաչելուն: 44-օրյա պատերազմում կար առնվազն 2 լեգիտիմ, միջազգային հանրության աչքում արդարացված առիթ՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը: Արցախը պետք է ճանաչվեր 44 օրվա ընթացքում: Առաջին հնարավորությունը հոկտեմբերի 10-ին էր, երբ Ռուսաստանի միջամտությամբ ստորագրվեց հումանիտար զինադադար, և բնական է, որ Հայաստանը պետք է հարգեր իր դաշնակցի միջնոդրական ջանքերը: Բայց այդ զինադադարը տևեց մի քանի ժամ, Ադրբեջանը խախտեց այն և ՀՀ իշխանություններին տվեց հնարավորություն ճանաչելու Արցախի Հանրապետությունը»:

Աշոտյանը նշեց, որ Նիկոլը չի ճանաչել ԱԽ անկախությունը, որովհետև տեսել է, որ Ռուսաստանի պասը չի աշխատում, փորձել է թեքվել Արևմուտք և հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ստորագրել երկրորդ հումանիտար զինադադարը: «Այդ զինադադարը ևս խախտվեց, և դա երկրորդ հնարավորությունն էր՝ ճանաչելու Արցախի անկախությունը: Երեկ նա ծղրտում էր, որ եթե ճանաչեինք Արցախը, այս բնագծերով Արցախ չէինք ունենա, լո՞ւրջ ես ասում, արա: Էս բնագի՞ծ է, կույրաղիք ես թողել Արցախից: Նիկոլը սա էլ չէր ուզում թողնել, և նոյեմբերի 5-7-ը Ստեփանակերտում խուճապ էր, որովհետև սկսվել էր պետական ինստիտուտների էվակուացիան դեպի Գանձասար: Երբ շուխուռն ընկավ Հայաստան, ամոթու կանգնացրեցին, և հետո Մոսկվայից զանգեցին, ասացին՝ խելոք մնացեք: Նիկոլին պետք էր այդ 3.5 հազար քառակուսի կլիոմետրից էլ պրծնել, համ Ռուսաստանին զրկել տարածաշրջանում նոր ներկայություն ունենալու հնարավորությունից, համ էլ պրծնել Արցախի հարցի գլխացավանքից»,- հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել