copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:52 18-06-2021

COVID-19-ի դեմ պատվաստումները չեն ազդում սերմնահեղուկի որակի վրա. գիտնականներ

COVID-19-ի դեմ պատվաստանյութերը չեն պակասեցնում սերմնաբջիջների քանակը, հայտնում են Մայամիի համալսարանի ուրոլոգները: Հետազոտությունը հրապարակվել է JAMA ամսագրում:

Որոշ տղամարդիկ հրաժարվում են պատվաստումից՝ վախենալով, որ դա կանդրադառնա իրենց վերարտադրողական առողջության վրա. լուրերն այն մասին, որ պատվաստանյութերն իբր առաջացնում են անպտղություն, տարածված են սոցցանցերում: Պարզելու համար, թե արդյոք պատվաստումն ազդո՞ւմ է սերմնահեղուկի որակի վրա, հետազոտողները հրավիրրել են 25-31 տարեկան 45 տղամարդու, ովքեր մինչ պատվաստումը չունեին վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ: Կամավորները սերմնահեղուկի նմուշներ են հանձնել նախքան Pfizer և Moderna պատվաստանյութերի առաջին չափաբաժինը ստանալը և երկրորդ չափաբաժինը ստանալուց 70 օր անց:

Աշխատանքի հեղինակները գնահատել են սերմնաբջիջների ծավալը, խտությունը և ընդհանուր քանակը, դրանց շարժունակությունը: Նրանք տարբերություն չեն գտել պատվաստումներից առաջ և հետո վերցված նմուշներում: Չնայած հետազոտության մեջ ուսումնասիրվել է ընդամենը երկու պատվաստանյութ, հետազոտողները ենթադրում են, որ արդյունքները համանման կլինեն այլ mRNA պատվաստանյութերի դեպքում ևս:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին