copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:15 04-02-2021

ՀՀ-ՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻՆ ԿՍԿՍՎԵՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ COVID-19-Ի ԴԵՄ

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Հայաստանում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։

«Այս օրերին ձեռք բերվելիք «Սպուտնիկ V»-ի մեկ դեղաչափը Հայաստանի համար կկազմի մոտ 10 դոլար՝ գումարած տեղափոխման ծախսերը: Սա այս պահին Հայաստանին առաջարկվող տարբերակներից ամենահարմարն ու մատչելին է»,- նշել է Գայանե Սահակյանը և հավելել, որ քաղաքացիների համար պատվաստումն անվճար է լինելու:

Կենտրոնի տնօրենի պնդմամբ՝ ընդամենը օրեր անց Հայաստանում պատվաստման հնարավորություն կտրվի ռիսկային 4 խմբի. խոսքն այս պահին մոտ 10.000 մարդու մասին:

«Մեր երկրում որևէ պատվաստում պարտադիր հիմունքներով չի կատարվի, բայց, բոլոր դեպքերում, չեմ կարծում, որ մարդը կգերադասի ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան պատվաստվել»,- ասել է նա:

Իսկ ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք ռիսկային խմբերում ներառված չեն, ապա նրանք պատվաստման հնարավորություն կունենան մոտավորապես մարտի վերջին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին