copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:05 18-06-2021

Ադրբեջանը Ռուսաստանի հայերի միության ղեկավարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Արցախում զենքի մաքսանենգության փաստի առթիվ քրեական գործեր է հարուցել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի, Royalsys Engineering-ի սեփականատեր Դավիթ Գալուստյանի և KOMEX-ի ղեկավար Արա Աբրահամյանի դեմ: Քննության համաձայն՝ հանցագործությունը կատարվել է 2001-2021 թթ.: Զենքը մարդատար և ռազմական ինքնաթիռներով տեղափոխվել է Հայաստան, այնտեղից էլ՝ Արցախ:

Գործով ամբաստանյալների նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Բացի դրանից՝ նրանք հեռակա ձերբակալվել են:

Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը նաև Ռուսաստանի հայերի միության նախագահն է: Հայ ձեռնարկատերերը երբեք չեն թաքցրել իրենց ակտիվ աջակցությունն Արցախին: Այնուամենայնիվ, նրանք դեռ չեն մեղադրվել զենքի մաքսանենգության և այլ հանցագործությունների մեջ, հաղորդում է Vesti.az-ը:

Ավելի վաղ Oragir.Newsտեղեկացրել էր, որ միջազգային այս հետախուզման վերաբերյալ հաղորդել էր նաև «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը