copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 22:24 17-06-2021

Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը մի շարք հարցերի շուրջ բացահայտ մարտահրավեր է նետել Պուտինին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ-ԱՄՆ երկկողմ գագաթնաժողովի ընթացքում մի շարք հարցերի շուրջ բացահայտ մարտահրավեր է նետել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նախանշել է «հստակ սահմաններ» Մոսկվայի գործողությունների համար, որոնք համարում է անընդունելի կիբերանվտանգության ոլորտում:

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը հունիսի 16-ին հանդիպել են Ժնևի Լա Գրանժ վիլլայում: Բանակցությունները բաղկացած էին երկու մասից՝ նեղ և ընդլայնված ձևաչափով: Ընդհանուր առմամ՝, հանդիպումը տևել է մոտ 4,5 ժամ: Դրանից հետո տեղի են ունեցել առանձին մամուլի ասուլիսներ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բայդենը Պուտինին տվել է այն հիմնական ոլորտների ցուցակը, որոնք չպետք է ենթարկվեն կիբերհարձակումների:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ