copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:59 16-06-2021

Ղարիբաշվիլիին պատմել եմ Կովկասում «վեցյակի» օգուտների մասին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Անկարա կատարած այցի ժամանակ նրան պատմել է Հարավային Կովկասում «վեցյակի» ձևաչափի օգուտների մասին:

«Դրանք են Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը և Իրանը: Վրաստանը որոշ հարցեր ուներ, բայց Վրաստանի վարչապետի վերջին այցի ժամանակ ես նրան բացատրեցի այս ձևաչափի օգուտները: Որովհետև այս տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, և մենք դա պետք է անենք: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման համար Թուրքիան ևս անհրաժեշտ քայլեր կձեռնարկի: Օգուտները, որոնք Թուրքիան կարող է տալ Հայաստանին, թվարկելի չեն»,- ասել է Էրդողանը Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) արտահերթ նիստում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել