copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:06 14-06-2021

Ձայն բազմաց՝ ձայն Աստծո․ Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ այսօր քարոզարշավ է անցկացնում Արարատի մարզում։

Փոքր Վեդիում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ նա խոսեց Խոր Վիրապի վանքի մասին՝ նշելով, որ այն քրիստոնեական հավատքի էպիկենտրոնն է։ Նա պատմեց Գրիգոր Լուսավորչի, Տրդատ թագավորի մասին։

«Ես կարծում եմ, պատմության մեջ մեծ սիմվոլ կա և մեր իրականության մեջ ամենամեծ պրոբլեմներից մեկը խոզակերպ իշխանությունն է։ Եվ մեր խնդիր է եղել ու 2018 թվականի հեղափոխությունը դրա համար է տեղի ունեցել, որ Հայաստանում խոզակերպ իշխանության էջը փակվի։ Այդտեղ շատ մեծ քրիստոնեական սիմվոլ կա։ Ես պատահական չէի ասում, որ 2018 թվականին հեղափոխությունը հենված էր քրիստոնեական արժեքների վրա։ Եվ հենց այս համեմատությամբ կարելի է տեսնել այդ արժեքը»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ կարող է մեկը սիրունատես լինի, մյուսը՝ ոչ այնքան, բայց խոսքը ներքին բովանդակության ու ժողովրդի հետ հարաբերությունների մասին է։ Նա նշեց, որ Հայաստանում իրենք հաստատել են քրիստոնյա իշխանություն։

«Հիմա եկել է խոսելու ժողովրդի հերթը։ Դուք պիտի խոսեք։ Հունիսի 20-ը ձեր խոսելու օրն է, հունիսի 20-ը Աստծո խոսելու օրն է, որովհետև ձայն բազմաց՝ ձայն Աստծո»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից