copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:11 13-06-2021

Պուտինը նշել է այն պայմանը, որի դեպքում ԱՄՆ-ին կարտահանձնի կիբերհանցագործներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կիբերհանցագործներին արտահանձնել Միացյալ նահանգներին, բայց նման համաձայնագրերը պետք է լինեն փոխադարձ:

«Այս բոլոր համաձայնագրերն արտահայտված են համապատասխան միջպետական ​​փաստաթղթերում: Եվ այդ փաստաթղթերում, համաձայնագրերում, պայմանագրերում կողմերը որոշակի պարտավորություններ են ստանձնում: Եվ դրանք դեպքերի ճնշող մեծամասնությունում համարժեք են: Երկու կողմերն էլ ստանձնում են նույն պարտավորությունները», - ասել է նա հարցազրույցում։

Երկրի ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը կդիմի նման քայլի, եթե Միացյալ նահանգները պայմանավորվի հավասար պայմանների շուրջ:

Պուտինը հավելել է, որ կիբերանվտանգության խնդիրն այսօր ամենակարևորներից է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու ռուսաստանցիներ իրենց մեղավոր են ճանաչել Միացյալ նահանգների դեմ կիբերհանցագործությունների գործով:

Դրանից առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ դատարանը տասը տարվա ազատազրկման է դատապարտել ռուս Դմիտրի Մեդվեդևին՝ կազմակերպված խմբի կազմում կիբերհանցագործություններ կատարելու համար:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը