Ներքին 3 տարի առաջ - 17:25 25-10-2022

Նիկոլ Փաշինյանի ադրբեջանահաճո քայլը. Զատուլինի մուտքն արգելված է նաեւ Ադրբեջան. Արեգնազ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը, թաքնվելով ընտանեկան թերթի հետևում, մի լուր է տարածել, ըստ որի՝ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ իր գրառումը վերնագրելեվ՝ «Նիկոլ Փաշինյանի ադրբեջանահաճո քայլը»:

Նա նաեւ նշել է. «Նիկոլենց թերթը գրում է, որ նա Նիկոլ Փաշինյանին քննադատել է ու դրա համար էլ արգելել են մուտքը ՀՀ։
Զատուլինը ՌԴ-ում հայկական շահերի պաշտպանության հիմնական լոբբիստներից է, դումայի ամենահայամետ պատգամավորներից։

Ուշագրավն այն է, որ Զատուլինի մուտքն արգելված է նաև Ադրբեջանում՝ Արցախ այցելելու և Արցախի շահերը պաշտպանելու համար։

Նիկոլը հերթական ադրբեջանամետ քայլն է անում, ու հերթական քայլն անում Ռուսաստանի հետ թշնամանալու ուղղությամբ»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը