copy image url
Ներքին 5 տարի առաջ - 17:10 11-06-2021

ԱԳՆ-ում ճգնաժամ չէ, դեմարշ է. Նուբար Չալըմյան

Ես չեմ կարող ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցածը ճգնաժամ անվանել, խոսքը գործող իշխանությունների նկատմամբ դեմարշի մասին է:

Հրաժարական են ներկայացրել ՀՀ ԱԳ փոխանախարարները, մինչդեռ ֆունկցիոնալ կամ տարածքային վարչությունները շարունակում են իրենց աշխատանքները:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանը:

Նրա խոսքով, ԱԳՆ-ն ունի նաև գլխավոր քարտուղար, որը համակարգում է բոլոր քարտուղարությունների աշխատանքը և ԱԳՆ ղեկավար կազմի կարևոր պաշտոններց է:

Վերջինս հիշեցրեց նաև, որ ոչ նույն, բայց նմանատիպ իրավիճակ ՀՀ ԱԳՆ-ում եղել է նաև 2008թ. մարտի 1-դեպքերի ժամանակ:

«ԱԳՆ ղեկավար կազմից 2-3 հոգի ստորագրել էին մարտի 1-ի իրադարձությունները դատապարտող հայտարարության տակ,-փաստեց Նուբար Չալըմյանը,-այդ ժամանակ ՀՀ երկրոդ նախագահը մի քանի պաշտոնյաների զրկեց արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական բարձրագույն աստիճաններից»:

Նրա խոսքով, ՀՀ ԱԳՆ պետք է լինի ապաքաղաքական և շարունակի իր դիվանագիտական ծառայությունը` նույնիսկ այսպիսի պայմաններում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը