copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:45 22-05-2021

Պատվաստանյութերի արտադրության շնորհիվ հարստացած ինը միլիարդատերերից է նաև Նուբար Աֆեյանը

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրմամբ զբաղվող դեղագործական ընկերությունների եկամուտների ավելացման շնորհիվ աշխարհում 9-ով ավելացել է նոր միլիարդատերերի թիվը:

Այս մասին ասվում է The People's Vaccine Alliance շարժման զեկույցում: Շարժման մեջ են մտնում տարբեր իրավապաշտպան, հումանիտար ու առողջապահական կազմակերպություններ:

Մասնավորապես, նոր միլիարդատերերի շարքում է ամերիկյան Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը, ներդրողներ Տիմոտի Սպրինգերն ու Ռոբերտ Լանգերը: Ցուցակում են նաև BioNTech-ի ղեկավար Ուղուր Շահինը, իսպանական Rovi դեղագործական ընկերության տնօրեն Խուան Լոպես-Բելմոնտեն և չինական CanSino Biologics ընկերության երեք համահիմնադիրներ:

Հաղորդվում է, որ նոր միլիարդատերերի գումարային կարողությունը հասնում է 19.3 միլիարդի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ