Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:44 09-06-2021

Նիկոլ Փաշինյանն ընտրություններից օր առաջ ինչ-որ սենսացիոն բաներ է անելու կամ ասելու. Մ. Դեմիրճյան

Հայտնի չէ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է պատրաստվում անել քարոզարշավի վերջին օրերի ընթացքում, ուստի ընտրողներն ու ԶԼՄ ներկայացուցիչները պետք է հոգեբանորեն պատրաստ լինել նրան, որ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից մեկ կամ երկու օր առաջ ինչ-որ սենսացիոն բաներ է անելու կամ ասելու:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց փիլսոփայական գիտությունների թեկնածու Մովսես Դեմիրճյանը:

«Այս օրերին ԶԼՄ-ները պետք է քիչ լուսաբանեն վարչապետի և նրա թիմակիցների հիմարությունները և ավելի մեծ տեղ հատկացնեն հավասարակշռված կարծիք արտահայտող մարդկանց»,-ասաց Մովսես Դեմիրճյանը:

Նրա խոսքով, դեռևս անցած տարվա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի բռնած դիրքն ու վերաբերմունքը կառուցողական քննադատության նկատմամբ, թույլ էին տալիս ենթադրելու, որ նա հասարակության մեջ այլևս կարող է ապավինել միայն ամենից ոչ ինտելեկտուալ հատվածին, և այս ամենի հաջորդ քայլն էլ, բնականաբար, պիտի լինեն արդեն սպառնալիքները, շանտաժը, բռնության կոչերն ու վիրավորանքները:

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել նախկիններին վատաբանելով և այժմ մտածում է, որ այդ մեթոդն էլի կաշխատի, միայն թե այն պետք է ավելի սրացնել, որպեսզի իր խոսքն էլ ավելի տպավորիչ և ազդեցիկ լինի:

«Այս համատեքստում շահարկվում են բազմաթիվ էական հարցեր, այդ թվում՝ նաև գերիների խնդիրը, որը պարզապես անթույլատրելի է նրանց ու նրանց ընտանիքների նկատմամբ, մանավանդ, որ խնդիրն ամենայն հավանականությամբ ժառանգելու են նոր իշխանությունները»,-ասաց Մովսես Դեմիրճյանը:

Նրա կարծիքով, ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե այս ծայրահեղ և վտանգավոր մեթոդները որքանով են արդյունավետ, բայց հասարակության մեծ մասն արդեն իսկ երես է թեքել Նիկոլ Փաշինյանից:

«Վատն այն է, որ նրա գնալուց հետո մենք պետք է ապրենք նույն երկրում միմյանց հետ, և այդ տարբերությունները, որ նա արհեստականորեն դրել է մարդկանց մեջ, պետք է հաղթահարվեն»,-նշեց մասնագետը:

Նրա բնորոշմամբ, երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը նոր իշխանություններից պահանջելու է ինչպես իրավական, այնպես էլ բարոյական լուծումներ:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ ռիսկեր է պարունակում այդ մթնոլորտը, վերջինս նշեց, որ դժվար է միանշանակ պատասխանել, ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը՝ այդպիսի կտրուկ վարքագիծ դրսևորելով:

«Հիմա դժվար է ասել՝ արդյո՞ք նա մարդկանց միտումնավոր է բախումների տանում, թե՞ ստեղծված իրավիճակը հուսլաքվածության արդյունք է, բայց պետք է կոչ անել սադրանքի չտրվել և բախումների չգնալ»,-շեշտեց Մովսես Դեմիրճյանը:

Ըստ նրա՝ հասարակության առողջ հատվածը և ընդդիմադիր առողջ ուժերը պետք է անընդհատ խոսեն մարդկանց հետ և կոչ անեն բախումների չգնալ:

«Կա հավանականություն, որ Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1» կսարքի Ռոբերտ Քոչարյանի գլխին՝ վրեժ լուծելով 2008 թվականի իրադարձությունների համար»,-ասաց Մովսես Դեմիրճյանը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ինչ էլ ասի կամ անի Նիկոլ Փաշինյանը՝ սկսած ադրբեջանական զորքի առաջախաղացումից, վերջացրած քաղաքացիական բախումներով, մարդիկ սադրանքներին չպետք է տրվեն:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ